2023-ի 5 գլխավոր բիզնես-միտումները ըստ Forbes-ի
Նմանատիպ
Արագ զարգացող աշխարհում ամեն օր բախվում ենք բնական ու արհեստածին բազմաթիվ մարտահրավերների: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար, օրինակ, բիզնեսը անհավատալի փոփոխությունների է ենթարկվել վերջին տարիներին: Այս գործընթացը ոչ կավարտվի, ոչ էլ կդանդաղի 2023-ին:
Գործարարները ստիպված կլինեն զբաղվել համավարակի հետևանքներով, ռուս-ուկրաինական պատերազմով ու դրա արդյունքներով, ֆինանսատնտեսական մարտահրավերներով, ինչպես նաև տեխնոլոգիաների ավելի արագ զարգացմամբ:
Սրանք այն բաղադրիչներն են, որոնք 2023 թվականին ամենամեծ ազդեցությունը կունենան մեր աշխատանքի և բիզնեսի վրա:
Եվ այսպես, Forbes-ը ներկայացնում է 2023-ի բիզնես-թրենդները:
- Թվային փոխակերպումներ և նորարարություններ
2023 թվականին բիզնեսին սպասվում են տեխնոլոգիական նորարարություններ և փոխակերպումներ: Բիզնեսում թրենդային կդառնան արհեստական ինտելեկտը (AI), իրերի ինտերնետը (IoT), վիրտուալ և լրացված իրականությունը (VR/AR), ամպային հաշվարկը, բլոկչեյնը և գերարագ ցանցը՝ 5G-ն: Ի դեպ, այս տրանսֆորմացիոն թվային տեխնոլոգիաները միմյանցից զատ գործել գրեթե չեն կարող:
- Գնաճ և մատակարարման շղթայի անվտանգություն
Աշխարհի մեծ մասում տնտեսական հեռանկարները հուսադրող չեն: Փորձագետները կանխատեսում են շարունակական գնաճ և զսպված տնտեսական աճ: Արդյունաբերության ոլորտում մեծամասամբ առկա են մատակարարման շղթայի խնդիրներ, որոնք առաջացել են համավարակի ժամանակ հայտարարված տոտալ արգելափակման պատճառով և շարունակվում են՝ պատերազմով պայմանավորված: Սա նշանակում է, որ արտադրական բիզնեսը 2023-ին պետք է գտնի նոր լուծումներ՝ հաղթահարելու անկայուն գնագոյացումը և լոգիստիկ ծախսերը:
- Կայունություն
Աշխարհն արդեն հասկանում է, որ կլիմայական աղետը շատ ավելի մեծ մարտահրավեր է, քան այն, ինչին բախվել ենք վերջին տասնամյակներում: Դա նշանակում է, որ ներդրողները և սպառողները կսկսեն նախապատվություն տալ բնապահպանական և սոցիալական որոշակի երաշխիքներ ունեցող բիզնես-լուծումներին: Կանխատեսվում է սպառողական գիտակցության մակարդակի բարձրացում: Այսպիսով, պահանջարկն ու առաջարկը կսկսեն ներդաշնակվել ավելի խորքային ու հեռանկարային կայունության սկզբունքով, որպեսզի նոր մարդածին աղետներ ու համավարակներ ի հայտ չգան ու նորից քանդեն տնտեսական և սոցիալական համակարգերը:
- Հաճախորդների փորձի կիարռում
2023-ին սպառողներն ավելի շատ կհիմնվեն փորձի վրա: Դա չի նշանակում, որ գինը և որակը հետին պլան են մղվելու: Դրանք շարունակելու են որոշիչ լինել ապրանքների և ծառայությունների ընտրության հարցում:
Ընթացիկ տարում առևտրի և ծառայությունների առցանց պորտալները թրենդային կլինեն: Սակայն խոսքը մեր պատկերացրած օնլայն խանութների մասին չէ:
Metaverse-ը կարող ենք համարել «հաջորդ մակարդակը», որտեղ մենք շփվում ենք արտադրողների և սպառողների հետ տեխնոլոգիաների միջոցով՝ ներառյալ 3D միջավայրերը և վիրտուալ իրականությունը: Օնլայն խանութների միջոցով կարող ենք «թերթել» տեսականին, «փորձել» հագուստ, զարդեր և աքսեսուարներ:
Օրինակ, Hugo Boss-ն արդեն օգտագործում է այս տեխնոլոգիան:
- Հմտությունների ու տաղանդի մարտահրավեր
Անցած տարիներին ականատեսը եղանք հեռավար և հիբրիդային աշխատանքների առավելություններին ու գնահատեցինք կարևորությունը, երբ աշխատակիցը կարող է աշխատել ոչ թե իր աշխատանքային միջավայրում, այլ իրեն հարմար վայրից: Սահմանափակումներից հետո հին աշխատաոճին վերադառնալը խնդիրներ առաջացրեց բիզնեսում: Սա ճնշում էր գործատուների վրա, որպեսզի նրանք ապահովեն հիբրիդային աշխատանքի ճկունություն և գրավիչ աշխատանքային պայմաններ: Արագացավ թվային փոխակերպումը: Մարդիկ սկսեցին ավելի արագ ու արդյունավետ աշխատել՝ թվային լուծումների միջոցով: Սա նշանակում է, որ թվայնացման գնացող աշխարհում այս մեթոդով անհրաժեշտ է նորարարական լուծումներ ներդնել աշխատանքում: Սրանք, իհարկե, անհրաժեշտ են նոր թվային ժամանակաշրջանին ինտեգրվելու և պահանջվող ու արագ զարգացող հմտությունների տիրապետելու հարցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում