Աշխատակիցների կրճատումների նոր ալիք՝ Facebook-ում
14/02/2023 18:25
Նմանատիպ
Facebook-ի սեփականատեր Meta Platforms ընկերությունը հետաձգել է բազմաթիվ ստորաբաժանումների բյուջեների վերջնական մշակումը. պատճառը Facebook-ում աշխատատեղերի կրճատման նոր փուլն է։
Այս ամսվա սկզբին Meta-ն հայտարարել է իր ակնկալիքների մասին, ըստ որի, 2023 թվականին նախատեսում է իր ծախսերն իրականացնել 89-95 միլիարդ դոլարի սահմաններում, որն ընկերության գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն անվանել է «արդյունավետ»:
Meta Platforms-ին պատկանող WhatsApp-ը նոյեմբերին կրճատել է ավելի քան 11,000 աշխատատեղ կամ իր աշխատուժի 13%-ը՝ հետևելով այնպիսի տեխնոլոգիական ընկերություններին, ինչպիսիք են Amazon.com-ը և Microsoft Corp-ը, որոնք հայտարարել են հազարավոր աշխատատեղերի կրճատման մասին՝ տնտեսական խնդիրների պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում