Նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
14/02/2023 21:02
Նմանատիպ
Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում