Ադրբեջանական բանակում կռիվը վերաճել է դանակահարության

Ադրբեջանական բանակում կրկին զինվոր է մահացել:
Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 19-ամյա Զեկա Զիյա օղլու Հասիմովը դանակով հարվածել է Ռուսլան Ալլահվերդի օղլու Մամեդովին: Վերջինս ստացված վնասվածքներից մահացել է:
Տեղեկատվության համաձայն՝ մահացած զինվորը փորձել է բաժանել կռվող զինվորներին, սակայն ինքն է ստացել դանակի հարվածը:
Դանակահարող զինվորը ձերբակալվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում