Հայաստանը հումանիտար օգնության 2-րդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
15/02/2023 11:48
Նմանատիպ
Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ. այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
«Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնված բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը՝ Մարգարա կամրջով»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի վեցին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո սա Հայաստանի կողմից այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու երկրրդ դեպքն է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում