Պատժամիջոցների 10-րդ փաթեթը կընդլայնի Ռուսաստանի դեմ առևտրային սահմանափակումները և պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնություն էլեկտրոնիկայի և էլեկտրոնային բաղադրիչների մատակարարման վրա՝ 11 միլիարդ եվրոյի չափով։
Այս մասին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
We are weakening Russia’s ability to maintain its war machine.
Our 10th sanction package contains trade bans and controls on technology exports worth €11 billion.
Russia is using hundreds of Iranian-built drones.
We propose to extend our export controls to Iranian entities. pic.twitter.com/VuLc60YlaY
— Ursula von der Leyen (@vonderleyen) February 15, 2023
«Ռուսաստանն օգտագործում է իրանական արտադրության հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է զեկույցում,- «այդ իսկ պատճառով Եվրահանձնաժողովը առաջարկում է ընդլայնել իրանական ընկերությունների նկատմամբ առևտրային սահմանափակումները»։
«Առաջին անգամ մենք առաջարկում ենք պատժամիջոցներ կիրառել իրանական ընկերությունների և կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված, որոնք ներգրավված են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի մեջ», – ասել է ֆոն դեր Լեյենը։