Արարատ Միրզոյանը վերահաստատել է Թուրքիայի հետ հաշտվելու Հայաստանի դիրքորոշումը
Նմանատիպ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ առանձնազրույցից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վերահաստատել է տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը:
«Այս դժվարին պահին, գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի պատրաստակամությունը և ձգտումը», – հայտարարել է Միրզոյանը՝ հավելելով, որ այսօր քննարկվել են այս գործընթացին վերաբերող որոշակի դետալներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում