Փորձագետ. «Ադրբեջանը չկայացած, արհեստական պետություն է, որն ունի բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ»
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիյանը խոսել է Ադրբեջանի և իր հարևան երկրների հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ Ադրբեջանը չկայացած, արհեստական պետություն է, որն ունի բազմաթիվ ներքին և արտաքին խնդիրներ:
Բանախոսը նկատել է, որ Ադրբեջանը հակամարտությունների մեջ է իր բոլոր հարևանների հետ. «Այդ կոնֆլիկտները չեն թեժանում և պահվում են սառեցված իրավիճակում` գերտերությունների շնորհիվ»:
Որպես օրինակ փորձագետը նշել է Թուրքմենստանը, ում հետ Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ ունի: Ա.Հովհաննիսյանի խոսքերով՝ այդ երկրի հետադրբեջանական կողմը ներկայումս ունի նավթային հանքերի հետ կապված վիճելի խնդիրներ:
«Թուրքմենստանի հետ հակամարտության և պարտության դեպքում ադրբեջանական կողմը կարող է զրկվել այդ երկրի բյուջեն սնող նավթային և գազային հանքավայրերից ստացվող եկամուտներից»,- ընդգծել է բանախոսը:
Խոսելով ադրբեջանական խնդիրների հետ կապված ՀՀ շահերի մասին՝ Ա.Հովհաննիսյանը կարևորել է Ադրբեջանում տիրող իրավիճակի և այդ հանրապետության ծրագրած քայլերի մատնանշումը ներքին լսարանին և միջազգային հանրությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում