Հայաստանն ու Թուրքիան համատեղ ջանքերով կվերանորոգեն Անիի կամուրջը

Հայաստանն ու Թուրքիան համատեղ ջանքերով կվերանորոգեն Անիի կամուրջը

«Ունենք համաձայնություն՝ համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»։

Այս մասին իր թուրք գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ այսօր Անկարայում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր խոսքում հայ-թուրքական հաշտեցման գործընթացը չի զատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից.

«Հայաստանը որպես եղբայր իրեն պահեց՝ օգնության ձեռք մեկնելով մեզ այս դժվարին ժամանակներում։ Մարդասիրական այս քայլը կաջակցի նաև Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ցանկացած առաջընթաց, որ մենք կարձանագրենք այստեղ, կօգնի մեր երկու երկրներին։ Մենք տեղեկություններ ստանում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև բոլոր քննարկումների, բանակցությունների մասին։ Եթե երեք երկրները անկեղծ քայլեր ձեռնարկեն, կկարողանանք վերականգնել տևական խաղաղությունը Հարավային Կովկասում», – հայտարարել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում