WhatsApp-ի ղեկավարը կոչ է արել հրաժարվել Telegram-ից
Նմանատիպ
WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարտը մեղադրել է Telegram-ին օգտատերերի համար համապատասխան անվտանգության մակարդակ չունենալու մեջ և բոլորին հորդորել է հրաժարվել Պավել Դուրովի ստեղծած մեսենջերից։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Telegram-ը կանխադրված կերպով ծայրից ծայր կոդավորված չէ և խմբերի համար չի առաջարկում E2EE (ծածկագրում)», – հայտարարել է նա։
Այսպիսով նա ցանկացել է ցույց տալ WhatsApp-ի գերազանցությունը Պավել Դուրովի մեսենջերի նկատմամբ, որը սովորական չաթերում ու խմբերում չի օգտագործում ծայրից ծայր ծածկագրում՝ ի տարբերություն ամերիկյան մեսենջերի։
Նա նաև մեջբերել է Wired-ի հոդվածը, որը պնդում է, որ Telegram-ում հայտնաբերվել է խոցելիություն, ինչը թույլ է տալիս կարդալ նույնիսկ փակ չաթերը։
Քեթքարտը խոստովանել է, որ իր քննադատությունը կարող է թվալ ինքնանպատակ, սակայն նա բոլորին չի հորդորել անցնել WhatsApp-ին։
«Կան բազմաթիվ այլ հիանալի մեսենջերներ՝ ծայրից ծայր կոդավորումով: Եթե չեք պատրաստվում օգտվել WhatsApp-ից, օգտագործեք դրանցից մեկը, բայց ոչ Telegram-ը»,- եզրափակել է Քեթքարտը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում