Իլոն Մասկը 1․9 մլրդ․ դոլարի բարեգործություն է արել

Իլոն Մասկը 1․9 մլրդ․ դոլարի բարեգործություն է արել

Իլոն Մասկն անցյալ տարի նվիրաբերել է Tesla-ի մոտ 1,95 միլիարդ դոլարի բաժնետոմս:

Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հայտարարագրում չի նշվում՝ ով է նվիրատվությունը ստացողը։ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողով ներկայացված փաստաթուղթը վկայում է, որ նվիրատվությունը կատարվել է անցած տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ միլիարդատերը Tesla-ի բաժնետոմսերով բարեգործություն է անում։

Ըստ փաստաթղթերի՝ Մասկը 2021-ին նվիրաբերել է շուրջ 5,74 միլիարդ դոլարի բաժնետոմսեր։ Twitter-ում էլ հայտնել է, որ ծրագրում է 20 միլիոն դոլար նվիրաբերել Քեմերոնի շրջանի դպրոցներին և 10 միլիոն դոլար՝ Տեխասի Բրոունսվիլ քաղաքին՝ «կենտրոնի վերակենդանացման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում