Ադրբեջանը ձգտում է Արցախի բնիկ հայ բնակչության տեղահանմանը․ Ռուբեն Վարդանյան
16/02/2023 15:27
Նմանատիպ
Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը:
Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:
«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», – գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում