10.1 C
Yerevan

Եվրոպայի զենքի պահեստները դատարկվել են․ Financial Times

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Եվրոպայում ռազմական պահեստները բառացիորեն դատարկվել են Ուկրաինային զենք ու զինամթերք մատակարարելու պատճառով։ Հին խորհրդային տեխնիկայի պաշարները սպառվել են, ժամանակակից արևմտյան տեխնիկայի մատակարարումները երկար են տևում և կապված են լոգիստիկ խնդիրների հետ:

Այս մասին գրում է The Financial Times-ը։

Ըստ պարբերականի՝ խնդիրը կարող է լուծվել միայն զենքի և զինամթերքի արտադրության երկարաժամկետ պայմանագրերի կնքումով՝ իշխանությունների կողմից տրված երաշխիքներով։

FT-ն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, սովորաբար զգույշ լինելով իր ձևակերպումների մեջ, ընդունել է պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։ Փետրվարի 14-ին Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի երկրները մասնակցում են «լոգիստիկ մրցավազքի»։ Ըստ նրա զենք-զինամթերքը պետք է Ուկրաինա հանսեն նախքան Ռուսաստանը մարտի դաշտում նախաձեռնությունը իր ձեռքը կվերցնի»,- ասել է Ստոլտենբերգը և նշել, որ մատակարարումները պետք է անհապաղ լինեն։

Ուկրաինայի զինված ուժերն օրական օգտագործում են 5-6 հազար արկ՝ սա այն քանակությունն է, որը փոքր եվրոպական երկիրը արտադրում է մեկ տարվա ընթացքում խաղաղ պայմաններում, նշում է The Financial Times-ը։

Եվրոպական արտադրողները բախվել են մարտահրավերների՝ բավարարելու աճող պահանջարկը և գործարանները շտապ ընդլայնելու անհրաժեշտությունը:

«Սակայն եվրոպական շատ մայրաքաղաքներում գեներալները պաշտպանության նախարարներին տեղեկացնում են, որ իրենց մոտ գրեթե ոչինչ չի մնացել։ Պահեստները դատարկ են։ Դանիան Ուկրաինային է հանձնել իր բոլոր «Կեսար» հաուբիցները, Էստոնիան իր ունեցած 155 մմ տրամաչափի հրետանի ամբողջովին տվել է Ուկրաինային»,- գրում է թերթը։

Արևելյան Եվրոպայի երկրներում խորհրդային տեխնիկայի պաշարներն արդեն սպառվել են։ Արևմտյան արտադրության զենքի նոր տեսակների, օրինակ՝ զրահատեխնիկայի մատակարարման մասին որոշումները «ընդունվում են շուքով», նշում է թերթը, սակայն դրանք իրականացվում են ուշացումներով։ Դա պայմանավորված է նրանով, որ տեխնիկան պետք է բերվի մարտական պատրաստության նախքան առաքումը։

FT-ի հետ զրուցած փորձագետները նշում են, որ ռազմական տեխնիկայի արտադրության երկարաժամկետ պայմանագրերը կարող են ելք լինել։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...