Դինոզավրերը ևս հիվանդացել են քաղցկեղով
Նմանատիպ
Մոտ 77 միլիոն տարի առաջ Կանադայի հարավ-արևելյան Ալբերտա նահանգում փոթորիկի հետևանքով Centrosaurus տեսակի բազմաթիվ դինոզավրեր են սատկել․ նրանց մնացորդների ուսումնասիրությունը հնարավորություն է տվել գիտնականներին հայտնաբերել մի շարք հիվանդություններ, որոնցով հիվանդանում են նաև այսօրվա կենդանական աշխարհի ներկայացուցիչները:
Միլիոնավոր տարիներ անց, զանգվածային մահվան դեպքերից հետո պահպանված ոսկրածուծը հնարավորություն է տվել ախտորոշել դինոզավրի օստեոսարկոմա՝ հազվագյուտ, չարորակ ոսկրային քաղցկեղ, որն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ և ախտորոշվում է տարեկան մոտ 25,000 մարդու մոտ ամբողջ աշխարհում։ Սա առաջին դեպքն է, երբ դինոզավրի մոտ չարորակ քաղցկեղ է ախտորոշվել։
Այս հետաքննության արդյունքները բացահայտում են նախկինում անհայտ մանրամասներ, թե ինչպես են ապրել և մահացել դինոզավրերը: Ոմանք պնդում են, որ նրանք կարող են նաև բժշկական փորձագետներին նոր պատկերացումներ տալ այն հիվանդությունների մասին, որոնք դեռևս գոյություն ունեն մեր օրերում, և օգնել, որպեսզի մշակվեն դրանց բուժման առավել արդյունավետ տարբերակներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում