Եղջերուների զբոսանք Դիլիջանում

Եղջերուների զբոսանք Դիլիջանում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ համացանցում Կովկասյան ազնվացեղ եղջերուների լուսանկարներ են տարածվել, որոնք զբոսնել են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին։

Նախարարությունը հորդորել է տարածքի բնակիչներին և հատկապես վարորդներին առավելագույնս ուշադիր լինել գիշերային ժամերին կենդանիներին չվնասելու համար։

«Բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհահատվածում։ Հորդորում ենք հատկապես գիշերային ժամերին տվյալ ճանապարհահատվածում երթևեկելիս լինել առավել ուշադիր և զգոն։ Կենդանիները շփոթված են և կարող են հայտնվել ճանապարհի վտանգավոր հատվածում։

Այս պահին «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցները հասարակական կազմակերպությունների և բնապահպանական հանրության ներկայացուցիչները տեղում փորձում են տարածքից հեռացնել կենդանիներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվություն միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում