Եվրոպան աստիճանաբար հաղթահարում է գազային ճգնաժամը․ Bloomberg
Նմանատիպ
Բնական գազի եվրոպական ֆյուչերսները անցած 17 ամիսների ընթացքում առաջին անգամ գտնվում են 50 եվրոյից ցածր մակարդակի վրա։ Թեև տարածաշրջանում տասնամյակների ընթացքում ամենածանր էներգետիկ ճգնաժամը նահանջում է, բայց կանխատեսումները վկայում են, որ գազի գնի հետագա նվազումն անհավանական է։
Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ ճգնաժամին, որն առաջացել է Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանից ստացվող բնական գազի մատակարարումների կտրուկ սահմանափակման պատճառով։
Գազի գներն իջել են ավելի քան 80%-ով օգոստոսի համեմատ, երբ Ռուսաստանից մատակարարվող գազի կրճատումները մոտ 1 տրիլիոն դոլարի հարված հասցրին Եվրամիության տնտեսությաանը՝ գնաճը հասցնելով վերջին տասնամյակների ամենաբարձր մակարդակին: Այժմ Եվրոպան կտրուկ շրջադարձ է տեսնում, քանի որ համեմատաբար մեղմ ձմեռային եղանակը, էներգիայի սպառումը նվազեցնելու ջանքերը և հեղուկ բնական գազի ուժեղ ներհոսքը ԱՄՆ-ից Կատար թույլ են տալիս հաղթահարել ճգնաժամը:
Պահանջարկը նաև մեծանում է Հնդկաստանից և Չինաստանից: Գները կարող են կրկին աճել, եթե մինչև ձմռան ավարտը պահպանվի ցուրտ եղանակը կամ եթե մատակարարման խափանումներ առաջանան:
Առայժմ պահեստավորման բարձր մակարդակը բուֆեր է ապահովում Եվրոպայի համար, ինչը լավատեսության նշան է, որ տարածաշրջանը կարող է հաղթահարել ռուսական մատակարարումների կրճատման հետևանքները այս և հաջորդ ձմեռ: Եվրոպական երկրները կարծես թե հարմարվել են էներգակիրների դեֆիցիտը հաղթահարելու համար այլընտրանքային աղբյուրներ հայթայթելու իրավիճակին։
Գերմանական Uniper SE ընկերությունը, որը սննկացումից փրկվեց անցած տարի Գերմանիայի կառավարության օգնության շնորհիվ, հայտարարել է, որ կհաղթահարի ռուսական գազի կրճատումների հետ կապված խնդիրները ամենաուշը մինչև 2024 թվականը՝ փոխարինման բարձր ծախսերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում