Անհետացել է չինացի միլիարդատեր Բաո Ֆանը
Նմանատիպ
Չինական Renaissance Holdings կորպոռացիան հայտնել է,որ չի կարողացել կապ հաստատել իր նախագահ և գործադիր տնօրեն Բաո Ֆանի հետ, ով խոշոր միլիարդատեր է և ներգրավված է երկրի ամենահայտնի գործարքներում:
Տեղեկությունը հայտնում է Forbes-ը։
Ընկերության բաժնեմասերի ղեկավար փաթեթի սեփականատիրոջ անհետացման լուրը պատճառ է դարձել, որ CR Holdings-ի բաժնետոմսերը անկում ապրեն 50%-ով։
Չինացի միլիարդատեր Գուո Գուանչհանը, ով նաև Fosun կոնգլոմերատի նախագահն է, անհետացել էր նաև 2015 թվականին, իսկ մի քանի օր անց նորից հայտնվել: Ասում էին, որ Գուոն այդ ժամանակ համագործակցում էր պաշտոնական օղակների հետ և աջակցում էր ինչ-որ հետաքննության անցկացմանը։
Այնուամենայնիվ, Բաոյի անհայտացումը տեղի է ունենում զգայուն պահի: Չնայած Չինաստանը թուլացրել է մասնավոր հատվածի նկատմամբ իր ճնշումները, այդուհանդերձ պետական ապարատը շարունակում է մանրակրկիտ ուսումնասիրել որոշակի ոլորտներ, ներառյալ ինտերնետը և անշարժ գույքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում