19.1 C
Yerevan

Զախարովա․ Ռուս-ադրբեջանական դաշնակցային հռչակագիրը պատմական փաստաթուղթ է

Նմանատիպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ...

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը․ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը՝...

Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային ռոումինգը Հայաստանի, Ղազախստանի...

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործողության հռչակագիրն, առանց չափազանցության, պատմական նշանակության փաստաթուղթ է:

Ըստ Զախարովայի՝ դրանով նշանավորվել է երկու պետությունների հարաբերությունների նոր որակը:

«Սահմանվել են բոլոր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային ասպարեզում», – ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան և Բաքուն աշխատում են այդ փաստաթղթի դրույթների իրականացման վրա:

«Հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ ծրագրվում են մի շարք միջոցառումներ»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը երկու երկրների դաշնակցային համագործակցության հռչակագիրը ստորագրել են Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին:

spot_imgspot_img