Փաշինյանը չի մասնակցի Մյունխենի կոնֆերանսում Հարավային Կովկասին վերաբերող պանելային քննարկմանը
17/02/2023 18:23
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկել է ամենամյա անվտանգության միջազգային ֆորումը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցում է ֆորումին։
Միջոցառման հրապարակված օրակարգից պարզ է դառնում, որ վաղը՝ փետրվարի 18-ին, ֆորումում նախատեսված է պանելային քննարկում՝ «Շարժել լեռնե՞ր. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով, որի բանախոսներն են լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։
Իսկ ՀՀ վարչապետը չի մասնակցելու քննարկմանը։ Մյունխենի անվտանգության միջազգային ֆորումի հրապարակված օրակարգի որևէ քննարկման մեջ Նիկոլ Փաշինյանը ներառված չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում