Ավելի քան 1300 կրակոց հակառակորդի կողմից. Հայկական կողմը ձեռնպահ է մնացել պատասխան գործողություններից
26/05/2012 15:25
Նմանատիպ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնից, ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում