Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան

Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի Հայաստան, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։

Այս մասին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը գրել է Twitter-ի իր էջում` հավելելով, որ Եվրամիությունը Հայաստանի հավատարիմ գործընկերն է և շարունակելու է զարգացնել ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը։

«ԵՄ-ն Հայաստանի հավատարիմ գործընկերն է։ Հաջորդ շաբաթ ԵՄ-ն 100 հոգանոց առաքելություն կուղարկի, որը կնպաստի խաղաղությանն ու կայունությանը։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և շարունակելու ենք զարգացնել մեր տնտեսական և ներդրումային ծրագրի ներուժը»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում