Հենրիխ Մխիթարյանի ակումբը կվաճառվի
18/02/2023 16:19
Նմանատիպ
Իտալիայի փոխչեմպիոն և սուպերգավաթակիր «Ինտերը» կվաճառվի։ Գործարքը նախապատրաստում են ամերիկյան Goldman Sachs և Raine Group ներդրումային բանկերը։ Հնարավոր գնորդը կարող է լինել ամերիկյան ներդրումային հիմնադրամ։
Տեղեկությունը հաղորդում է իտալական Il Giornale-ն։
Այժմ միլանյան ակումբի սեփականատերը չինացի Սթիվեն Չժանն է Suning Holdings Group-ից, որը «Ինտերի» վաճառքից ակնկալում է 1,2 միլիարդ եվրո։ Ակումբն ամսական ունենում է 10 միլիոն եվրոյի կորուստ։ Չինական Suning Holdings Group-ն այս տարի պետք է մարի 300 միլիոն եվրոյի վարկային պարտավորություններ։
«Ինտերը» Suning Holdings Group-ի սեփականությունն է 2016 թվականից։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալիս այս ակումբում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում