Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև
18/02/2023 20:30
Նմանատիպ
Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողների հետ զրույցում հերքել է Արցախի շրջափակման փաստը։ «Ես ևս մեկ անգամ ասել եմ, որ շրջափակման մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է նա:
Եռակողմ բանակցություններում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Երեք օր առաջ մենք նոր պատասխաններ ստացանք Հայաստանից մեր առաջարկների վերաբերյալ, մենք դրանք վերջնական տեսքի ենք բերում, առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում