Աշխարհի ամենահարուստ մարդը
Նմանատիպ
Հիմա և մեկ դար առաջ հարուստ լինելու մեջ տարբերություն կա: Փաստացի գնաճը ավելացնում է կյանքի գինը, իսկ միլիարդատերերի թիվն աշխարհում ավելանում է:
2021 թվականին Forbes-ը հայտնել է 2755 միլիարդատիրոջ մասին։ Միայն 2021-ին 2020-ի համեմատ նրանց թիվն ավելացել է ռեկորդային 500-ով: 2021-ին ԱՄՆ-ն ուներ 724 միլիարդատեր, Չինաստանը՝ 698, Հնդկաստանը՝ 237:
Արդյո՞ք սա նշանակում է, որ աշխարհում երբևէ ապրած ամենահարուստ մարդը մեր ժամանակակիցն է:
Աշխարհի բոլոր ժամանակների ամենահարուստ մարդը
Ենթադրվում է, որ աշխարհի պատմության ամենահարուստ մարդը կայսր է եղել: Մանսա Մուսան Մալիի կայսրության գերագույն կառավարիչն է եղել: Նրա օրոք՝ 14-րդ դարում, Մալին ունեցել է ամենամեծ չափերը և հասել իր հզորության գագաթնակետին: Մանսա Մուսայի կարողությունն անչափելի է եղել: Նա միակ անհատն է աշխարհի պատմության մեջ, որ կարողացել է ազդել ոսկու գների վրա: Մուսայի կարողությունը փորձագետները գնահատել են 400 միլիարդ դոլար։ 2012 թվականին հրատարակված «25 ամենահարուստ մարդկանց ցուցակում» նա զբաղեցրել է առաջին տեղը: Նրան ու իր կայսրությանն են պատկանել աշխարհի ոսկու գրեթե կեսը:
Աշխարհի առաջին միլիարդատերը
Ջոն Ռոքֆելլերը աշխարհի առաջին դոլարային միլիարդատերն է: Standard Oil Company-ի հիմնադիրը միլիարդատեր է դարձել 1916 թվականին: Նրա ունեցվածքն արժեցել է ԱՄՆ-ի ազգային տնտեսության մոտ 2%-ը: Ըստ Forbes-ի՝ Ռոքֆելլերների ընտանիքի կարողությունը 2020-ի դրությամբ կազմել է 8,4 միլիարդ դոլար: Կարողությունը բաշխված է ավելի քան 70 ժառանգների միջև:
Ո՞վ է աշխարհի ամենահարուստ մարդը հիմա
2022-ին Իլոն Մասկը դարձավ աշխարհի ամենահարուստ մարդը։ Մասկը Tesla-ի գործադիր տնօրենն է և SpaceX-ի հիմնադիրը։ 2022-ի սեպտեմբերի դրությամբ Մասկի կարողությունը գնահատվել է 219 միլիարդ դոլար՝ գերազանցելով Ջեֆ Բեզոսի 171 միլիարդ դոլարը, մինչդեռ Բեզոսն էր 2020-ի և 2021-ի ամենահարուստ մարդը: 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ Իլոն Մասկի կարողությունը աճել է մինչև 273 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենահարուստ ընտանիքը
Walmart մեծածախ ու մանրածախ առևտրի խոշորագույն ցանցի սեփականատեր Ուոլթոնների ընտանիքն աշխարհի ամենահարուստ ընտանիքն է: Չնայած Walmart-ի եկամուտների անկումից հետո 2022-ի հուլիսին կրած 11 միլիարդ դոլարի վնասին, Ուոլթոնների ընտանիքը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ ընտանիքը՝ մոտ 200 միլիարդ դոլար կարողությամբ:
Հիշեցնենք՝ Սեմ Ուոլթոնը Walmart-ի հիմնադիրն էր և իր հարստությունը ժառանգել է իր երեք երեխաներին և նրանց ընտանիքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում