ՌԴ-ն չունի բավարար թվով պահեստազոր պատերազմում բեկում մտցնելու համար․ ISW

ՌԴ-ն չունի բավարար թվով պահեստազոր պատերազմում բեկում մտցնելու համար․ ISW

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) ամենօրյա վերլուծության մեջ ենթադրություն է հայտնել, որ Ռուսաստանը չունի բավականաչափ ազատ պահեստազոր, որպեսզի նրանց ներգրավի Լուգանսկի շրջանում սկսված հարձակման մեջ և շոշափելի հաջողությունների հասնի։

Ինստիտուտը, վերլուծելով Արևմտյան ռազմական օկրուգի խմբավորման կազմը, որը փորձում է առաջ շարժվել Սվատովո-Կրեմեննայա գծից, նշում է դրանում որոշ տանկային ստորաբաժանումների բացակայությունը, որոնք անվանապես պետք է այնտեղ լինեն, և դրա հիման վրա ենթադրում է, որ ռուսները դժվարություններ ունեն զրահատեխնիկայի կորուստները լրացնելու հարցում։

«Ռուսական ուժերը, մեծ հավանականությամբ, ռեզերևում ունեն որոշակի մեխանիզացված ստորաբաժանումներ, սակայն այս սահմանափակ պահեստազորի ուղարկումը Լուգանսկի շրջանի ռազմաճակատ դժվար թե լրջորեն փոխի հարձակման ընթացքը»,- նշում են վերլուծաբանները։ Նրանք կանխատեսում են, որ վերջին պահեստազորի ներգրավմամբ, եթե տեղի ունենա, հարձակումը կարող է որոշակի թափ հավաքել, բայց այն շարքից դուրս կգա՝ մինչև ռուսներին հաջողվի որևէ ռազմավարական նպատակի հասնել։

Զրահատեխնիկայի պակասի վերաբերյալ ISW-ն հիշեցնում է, որ ռուսները, ենթադրաբար, կորցրել են մինչև 16 տանկային գունդ, և այժմ նրանք ժամանակ չունեն վերանորոգելու և ճիշտ տեմպերով նոր տանկեր արտադրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում