14.1 C
Yerevan

Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է. Բայդենը Կիևում է

Նմանատիպ

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության...

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին...

Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում զանգվածային բողոքի ցույց է տեղի...

Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNN-ը։

«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբում գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։

«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։

«Պուտինը կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կիև է ժամանել չհայտարարված այցով։

spot_imgspot_img