Հայտնի է Իրանի խոշորագույն առևտրային գործընկեր երկիրը
Նմանատիպ
Չինաստանը 10-րդ տարին անընդմեջ դառնում է Իրանի խոշորագույն առևտրային գործընկերը։
2022 թվականին Չինաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 15,8 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 7%-ով։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին փետրվարի 14-16-ը եռօրյա այցով եղել է Չինաստանում, հանդիպել վերջինիս նախագահին։ Այցի շրջանակում նախագահները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու հասել մի շարք դրական արդյունքների։
«Մենք կշարունակենք աշխատել մեր իրանցի գործընկերների հետ՝ առևտրատնտեսական ոլորտում իրականացնելու երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր համաձայնությունները։ Կխորացնենք համագործակցությունը առևտրի և այլ ոլորտներում, կներմուծենք ավելի շատ բարձրորակ ապրանքներ»,- ասել է Չինաստանի առևտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շու Ջուետինգը։
Շու Ջուետինգն ընդգծել է, որ Չինաստանը կամրապնդի երկու երկրների բազմակողմ համագործակցությունը նաև Շանհայի համագործակցության կազմակերպության միջոցով՝ Չինաստան-Իրան համապարփակ ռազմավարական գործընկերության խորացմանը նոր խթան հաղորդելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում