Մասնակցեք շարադրությունների միջազգային մրցույթին

Մասնակցեք շարադրությունների միջազգային մրցույթին

ՀայՓոստը մասնակցում է Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից հայտարարված նամակագրական շարադրությունների միջազգային մրցույթին, որին կարող են մասնակցել մինչև 15 տարեկան դպրոցականները:

Մրցույթի թեման է՝ «Պատկերացրու, որ դու սուպեր հերոս ես, և քո առաքելությունն է աշխարհի բոլոր ճանապարհներն ավելի անվտանգ դարձնել երեխաների համար: Գրիր նամակ որևէ մեկին՝ բացատրելով, թե ինչպիսի գերհզոր ուժեր քեզ անհրաժեշտ կլինեն քո առաքելությանը հասնելու համար»:

Մրցույթի արդյունքում լավագույն ճանաչված նամակը մինչև 2023թ. մայիսի 5-ը կներկայացվի ՀՓՄ միջազգային բյուրո՝ միջազգային մրցույթին մասնակցելու համար:

Նամակները «ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2023 թվականի ապրիլի 21-ը:

Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով «ՀայՓոստ» ՓԲԸ (091) 205 243 հեռախոսահամարին:

Նամակները կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ «ՀայՓոստ» ՓԲԸ՝ Երևան-0002, Սարյան 22 փ. (Ֆիլատելիայի բաժին) հասցեին:

Կոնտակտային անձ՝ Աննա Բարխուդարովա (Ապրանքների զարգացման և հաղորդակցման գծով մասնագետ)

Հետևեք մեզ նաև Telegram-ում