Այսօր առավոտյան Իրանում երկրաշարժ է գրանցվել
21/02/2023 11:35
Նմանատիպ
Փետրվարի 21-ի առավոտյան 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում:
տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրծովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժի օջախը գտնվել է 30 կիլոմետր խորության վրա։ էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 117 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի երեկոյան Թուրքիայի հարավ-արևելքում երկու նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկու հետցնցումի ուժգնությունը կազմել է 6,4 և 5,8 բալ, դրանք գրանցվել են 17 րոպե տարբերությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում