Triple S վենչուրային Ֆոնդը ներդրում է կատարել Docus ստարտափում
Նմանատիպ
Seaside Startup Summit Holidays Vizag India 2023-ի փակման արարողության ժամանակ Triple S Ventures վենչուրային Ֆոնդը հայտարարեց 2023-ի իր առաջին ներդրման մասին, որը կատարվել է Docus-ի՝ մասնակից ստարտափներից մեկի մեջ:
Docus-ը տրամադրում է հեռաբժշկության առաջին հարթակը, որտեղ զարգացող երկրների բժիշկները համագործակցում են հարյուրավոր լավագույն բժշկական փորձագետների հետ ԱՄՆ-ից և Եվրոպայից՝ հիվանդներին հնարավորինս լավագույն օգնություն ցուցաբերելու համար:
Առավել ծանր հիվանդները մտահոգված են իրենց ախտորոշման և բուժման պլանի համար և հաճախ ձգտում են երկրորդ կարծիք ստանալ: Սա հիմնավոր մտահոգություն է՝ հաշվի առնելով, որ սխալ ախտորոշումը համարվում է մահվան 3-րդ ամենատարածված պատճառներից, իսկ վիրահատությունների 30%-ն իրականում ավելորդ են:
Docus-ը նորարարական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հիվանդներին և խնամակալներին օգտվել լավագույն բժշկական օգնությունից՝ երկու առաջատար բժիշկների համագործակցության միջոցով՝ մեկ տեղական և մեկ միջազգային՝ մեծացնելով ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանալու հնարավորությունները:
Ներկայում Docus-ը կենտրոնացած է Հնդկաստանի շուկայի վրա: Docus-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռոբերտ Սարգսյանը բացատրում է.
«Մենք այժմ կենտրոնանում ենք Հնդկաստանի առողջապահության ոլորտի վրա, քանի որ ապագան հասկացող շատ հնդիկ բժիշկներ բաց են համագործակցելու ԱՄՆ և Եվրոպայի բժիշկների հետ։ Ավելին, որպես երկրորդ լեզու նրանք խոսում են անգլերեն»:
Վենչուրային ֆոնդի կառավարիչ գործընկեր Ավագ Սիմոնյանն իր հայտարարության մեջ ասաց. «Ես վստահ եմ, որ Docus-ի և Triple S-ի համագործակցությունը թույլ կտա ստարտափին արագ ընդլայնվել հնդկական շուկայում»: Ավագ Սիմոնյանը նաև հավելեց. «Մենք կարծում ենք, որ սա նախադեպ կլինի հնդկական շուկայում հայկական ստարտափների հաջողության համար»։
Triple S VC-ն նոր ֆոնդ է, որը հիմնարդվել է 2022թ Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի կողմից ու թիրախավորում է սկզբնական փուլերում գտնվող ստարտափներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում