Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 1․6 մլրդ․ դոլարով

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ  աճել է 1․6 մլրդ․ դոլարով

2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին նշվում է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարությունում:

«2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», – հետևում է հաղորդագրությունից։

Հաղորդագրության մեջ ասված է, որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրենց արտահանումը ԵԱՏՄ ավելացրել են 9,8 միլիարդ դոլարով (1,4 անգամ), որից Ռուսաստան՝ 9,5 միլիարդ դոլարով:

«Այսպես, Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել Է 1,6 միլիարդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 միլիարդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը՝ 1,9 մլրդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 մլն դոլարով (1,8 անգամ)», – նշված է հաղորդագրությունում։

ԵԱՏՀ-ում նշել են, որ Միության շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար Էականորեն աճել է: Միության երկրների բաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ 29,3%-ից աճել է մինչև 46,8%, Ղրղզստանինը՝ 28,8%-ից մինչև 65,8%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում