2023-ի լավագույն և վատագույն բանկերը․Forbes
Նմանատիպ
Արդեն 14 տարի շարունակ Forbes-ը դասակարգում է 100 ամենախոշոր ակտիվներով ամերիկյան բանկերը՝ նկատի առնելով վարկավորման որակը և շահութաբերությունը:
Վերջին չորս տարվա ընթացքում երրորդ անգամ ցուցակը գլխավորում է CVB Financial-ը՝ 16,4 միլիարդ դոլար ակտիվներ ունեցող Citizens Business Bank-ի մայր ընկերությունը: Հիմնված լինելով Լոս Անջելեսի Օնտարիոյի արվարձանում՝ բանկն ունի 35000 հաճախորդ և մասնագիտացած է փոքր և միջին բիզնեսի սպասարկմամբ:
Միևնույն ժամանակ կապիտալի շուկայի եկամուտները նվազել են խոշոր բանկերի համար, որոնք վարկավորման ավելի քիչ գործարքներ են կնքել, իսկ սպասարկման ծախսերը կուտակվել են՝ քաղաքացիների կողմից հետպանդեմիկ շրջանում:
ԱՄՆ բանկերը 12 ամսում մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը 260 միլիարդ դոլարի զուտ եկամուտ են ստեղծել, ինչը 6%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ՝ Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի տվյալների համաձայն:
Երկրի բոլոր չորս տրիլիոն դոլար արժողությամբ բանկերը հայտնվել են ցուցակի վերջին տեղերում, իսկ Wells Fargo-ն 1,9 տրիլիոն դոլար ակտիվներով 97-րդից իջել է 100-րդ հորիզոնական: Արդյունավետության գործակիցը, որը բաժանում է գործառնական ծախսերը ընդհանուր եկամուտներից, վեցերորդ վատագույնն էր՝ 72,6%, մինչդեռ տոկոսային հարաբերակցությամբ միջինացված ցուցանիշը 58,4% է:
Wells Fargo-ի զուտ շահույթը 2022 օրացուցային տարում նվազել է 40%-ով՝ հասնելով 12,1 միլիարդ դոլարի: Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոն բանկի համար նախատեսել է 1,7 միլիարդ դոլարի քաղաքացիական տույժ և 2 միլիարդ դոլար փոխհատուցում 16 միլիոն սպառողների համար: Բանկում թույլ էին տվել անօրինական վճարներ, ավտովարկերի սխալ վարում, չնախատեսված հիփոթեքային փոփոխություններ, օվերդրաֆտի վճարներ: Բանկը սպառողների նկատմամբ իր վերաբերմունքի քննադատության է ենթարկվում 2016 թվականից, երբ բացահայտվեց միլիոնավոր հաշիվների բացումն՝ առանց հաճախորդների համաձայնության:
JPMorgan Chase-ը՝ 3,8 տրիլիոն դոլար ակտիվներով ամերիկյան խոշորագույն բանկը, անցյալ տարվա 48-րդ տեղից իջել է 70-րդ: 2022 օրացուցային տարում նրա 37,7 միլիարդ դոլար զուտ եկամուտը 22%-ով պակաս է 2021 թվականի համեմատ:
Միևնույն ժամանակ, Citigroup-ը բարձրացել է 81-րդ հորիզոնական, իսկ Bank of America-ն բարելավել է դիրքերը՝ նախորդ տարվա 91-ից 86-րդ հորիզոնական հասնելով:
Իսկ ահա Տեխասի Abilene First Financial Bankshares-ը 2-րդ տեղում է՝ որպես հաճախորդակենտրոն բանկ: Այն ավարտեց 2019 թվականը 8,3 միլիարդ դոլարի ակտիվներով, այժմ ունի 13,1 միլիարդ դոլար և սպասարկում է 350 հազար տեխասցիների:
1890 թվականին հիմնադրված Ֆերմերների և Առևտրականների Ազգային Բանկը գտնվում է Աբիլենում: Այն սահմանամերձ քաղաք էր 3000 բնակիչներով, բանկը իր առաջին տարում հավաքել է 33 հազար դոլարի ավանդ:
Չնայած եկամտաբերության և վարկի որակի ցուցանիշների համեմատաբար թերակատարմանը, խոշոր 4 տրիլիոն դոլարանոց բանկերը դեռևս ունեն 11,1 տրիլիոն դոլարի ակտիվներ, ինչը կազմում է ԱՄՆ 4746 առևտրային բանկերի և խնայողական հաստատությունների և ևս 4308 համայնքային բանկերի ակտիվների 42%-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում