Թուրքիայի աղետի գոտում տեղադրվել է ավելի քան 300.000 վրան
22/02/2023 11:52
Նմանատիպ
«Թուրքիայում երկրաշարժից տուժած շրջաններում տեղադրվել է 300.809 վրան»,- հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD):
Ըստ AFAD-ի՝ աղետի գոտի վրանների ուղարկումը շարունակական է և չի դադարում։ Փետրվարի 6-ից վրանային ճամբարներ են ստեղծվել երկրաշարժից տուժած նահանգների 270 թաղամասում:
Երկրաշարժից հետո ամենաշատ վրանները տեղադրվել են Հաթայ նահանգում՝ 69.766 հատ, Մարաշում՝ 66.685 հատ, իսկ երրորդ ամենաշատ վրանները տեղադրվել են Այնթափում՝ 49.670 հատ։
Թուրքիայի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն արդեն գերազանցել է 41 000-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում