Ամուլսարի հանքավայրը կշահագործվի
22/02/2023 12:54
Նմանատիպ
Այսօր ստորագրվելու են հանքի շահագործման հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն Ամուլսարի հանքի գործունեության վերսկսումը։
Նման հայտարարությամբ այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել․ այսօր՝ ժամը 5-ին, մենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ է տալու վերսկսել ևս մի հանք (խմբ․՝ հանքի գործունեություն), որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կան»,-ասել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման գործընթացը կասեցված է 2018թ-ից, երբ բնապահպանական կազմակերպությունները փակեցին հանք տանող ճանապարհը՝ գործնականում անհնար դարձնելով դրա շահագործումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում