Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
22/02/2023 13:11
Նմանատիպ
Թուրքիայի արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր՝ ժամը 09։09-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դիարբեքիր քաղաքից 61 կմ հյուսիս՝ 5 կմ խորության վրա։
Նշենք, որ Դիարբեքիրում ապրում է 644 հազար մարդ։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։