Ստեփանակերտի համար անընդունելի է Բաքվի հետ երկխոսության տեսլականը. Արցախի ԱԳՆ

Ստեփանակերտի համար անընդունելի է Բաքվի հետ երկխոսության տեսլականը. Արցախի ԱԳՆ

Պաշտոնական Ստեփանակերտի համար բացարձակապես անընդունելի են Ադրբեջանի՝ Արցախի ներքաղաքական կյանքին միջամտելու փորձերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության տեսլականը։

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

ԱԳՆ-ի մեկնաբանության մեջ մասնավորապես ասվում է․ «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փորձել է հերքել Արցախի շրջափակման ակնհայտ փաստը, որի առկայությունը հաստատվում է միջազգային հանրության կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի։ Որպես իբր ապացույց՝ տվյալներ են բերվել առ այն, որ շրջափակման ամբողջ ընթացքում միջանցքով անցել է ռուսական խաղաղապահ զորակազմին և Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող 2500 մեքենա, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Հայաստանի հիվանդանոցներ է տարհանվել 100 բուժառու։ Սակայն ներկայացված տվյալները Բաքվի պնդումների ճիշտ հակառակն են ապացուցում։ Շրջափակման 73 օրվա ընթացքում Լաչինի միջանցքով ավելի քիչ մեքենաներ են անցել, քան շրջափակումից առաջ՝ երեք օրվա ընթացքում։ Լաչինի միջանցքով անցած բոլոր մեքենաները պատկանել են կամ ռուսական խաղաղապահ զորակազմին, կամ ԿԽՄԿ-ին։ Արցախի Հանրապետության քաղաքացիներին, պետական կառույցներին պատկանող կամ առևտրային փոխադրումներ իրականացնող որևէ մեքենա Լաչինի միջանցքով չի կարողանում անցնել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում