2022թ-ին ամենաբարձր և ցածր գնաճ արձանագրած երկրները․РИА Новости
Նմանատիպ
Անցյած տարվա արդյունքներով՝ Ռուսաստանն աշխարհի բոլոր երկրների թվում գների աճի մակարդակով հայտնվել է 52-րդ տեղում. այնտեղ գնաճը կազմել է 11,9 %:
Նման հետազոտություն է անցկացրել «РИА Новости»-ն՝ ՄԱԿ-ի անդամ 193 երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։
Ըստ հետազոտության՝ ամենաբարձր գնաճը գրանցվել է Զիմբաբվեում (243,8%), Վենեսուելայում (234 %) և Լիբանանում (122 %):
Այս ցուցակում չորրորդ տեղն զբաղեցնում է Արգենտինան (94,8 %), իսկ հինգերորդը՝ Սուդանը (87,3 %)։ Թուրքիան 64,3 %-ով վեցերորդ հորիզոնականում է, Շրի Լանկան՝ 59,2 %-ով՝ յոթերորդում։ Առաջին տասնյակում տեղ են գտել նաև Սուրինամը (54,6 %), Գանան (54,1 %) և Հայիթին (48,3 %): Եվրոպական պետություններից 17-ը հայտնվել են առաջին 50 հորիզոնականներում. դրանցից 11-ը Եվրամիության անդամներ են։
Գնաճի ամենամեծ սրացումը Մոլդովայում է (30,2 %), Ուկրաինայում (26,6 %), Հունգարիայում (24,5 %), Լիտվայում (21,7 %) և Լատվիայում (20,8 %): Ռուսաստանի հարևան երկրներից գների աճի ամենաբարձր տեմպերը դիտվել են Ղազախստանում (20,3 %), Ղրղզստանում (14,7 %) և Ադրբեջանում (13,9 %): Բելառուսում և Ուզբեկստանում գնաճը նույնպես ավելի բարձր է, քան Ռուսաստանում՝ համապատասխանաբար 12,8 % և 12,3 %։ Ամենացածր գնաճը եղել է Չինաստանում՝ ընդամենը 1,8 %, ինչպես նաև Օմանում՝ 1,98 %։
Աշխարհի միակ երկիրը, որտեղ 2022 թ.-ին գնանկում է գրանցվել, Հարավային Սուդանն է. այստեղ գները նվազել են 11,6 %-ով։ Եզրափակիչ ցանկում տեղ է գտել 156 երկիր, որոնք փետրվարի կեսերին հրապարակել են 2022 թ. տվյալները։ Նրանք ներկայացնում են աշխարհի յոթ տարածաշրջաններ՝ Ասիան, Աֆրիկան՝ Սահարայից դեպի հարավ, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, Եվրոպան, Օվկիանիան, Հարավային և Հյուսիսային Ամերիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում