Թուրքիայում 61 փաստաբան մեղադրում է Էրդողանին երկրաշարժի հետևանքների համար
Նմանատիպ
Թուրքիայում մի խումբ իրավաբաններ հայտարարել են, որ ավերիչ երկրաշարժի զոհերի համար պատասխանատվություն են կրում կառավարության մի շարք անդամներ, նահանգապետները ու քաղաքապետները, կառուցապատողները և կապի օպերատորները:
Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Պաշտոնատար անձանց շարքում հիշատակված է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունի անունը:
61 հոգուց բաղկացած հայտնի փաստաբանների խումբը վերոնշյալ անձանց վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: Հաղորդման մեջ պահանջվում է դատական գործընթաց սկսել նրանց դեմ՝ առաջ քաշելով մեղադրանքներ 11 տարբեր հոդվածներով:
Փաստաբանների կողմից պաշտոնյաներին վերագրվող հանցագործություններն են «հավանական դիտավորությամբ առաջացնել մեկից ավելի անձանց սպանություն և վիրավորում», «դիտավորյալ անփութություն», «վերահսկիչ պարտականությունների անտեսում», «ծառայողական պարտականությունների չարաշահում», «սպառնալիք», «վիրավորանք», «կապի արգելափակում», «աջակցության կամ ծանուցման պարտավորություն չկատարելը», «մրցույթի արդյունքների կեղծում», «կոռուպցիա», «հանցագործության ապացույցներ ոչնչացնելը, թաքցնելը կամ փոխելը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում