ՀՀ ԱԳՆ. ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանում կհանդիպի Նախագահի և ԱԳ նախարարի հետ
28/05/2012 13:19
Նմանատիպ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ–ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացողտարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում