Պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ քաղաքացիների՝ մասնավորապես նրանց, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ:
Զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին հարցը այսօր կառավարության նիստում հավանություն է ստացել:
Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող: Միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ:
Որոշման մանրամասները կարող եք կարդալ այստեղ։