Աորտայի շերտազատման վիրահատությունները կկատարվեն անվճար
Նմանատիպ
Հայաստանում 2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները բոլորի համար կատարվում են անվճար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ՝ Այս տեսակի վիրահատության ֆինանսավորումն իր վրա է վերցրել պետությունը, որպեսզի վճարումն այլևս խոչընդոտ չլինի պացիենտի` հիվանդանոց արագ դիմելու համար, և ողջ մնալու շանսերը մի քանի անգամ մեծանան:
Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ, որի արդյունքում իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:
Մասնագետները վստահ են, որ պետական աջակցությունը էական է և փոփոխություն կմտցնի սրտանոթային հիվանդություններից մահացության կանխարգելման մեջ:
Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում