Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
![Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում](https://times.am/v3/wp-content/uploads/2023/02/d985fb3f-df89-4e01-826c-c259c1052cec-AP_Winter_Weather_Massachusetts-1500x1000.webp)
Նմանատիպ
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան` 3-5 մ/վ, փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում` 16-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով, 25-28-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում՝
Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 23-24-ը սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ:
Երևան քաղաքի փետրվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.10C (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -17.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.10C
Հետևեք մեզ նաև Telegram-ում