Shell ընկերության բենզալցակայանները Հայաստանում
23/02/2023 16:08
Նմանատիպ
Բրիտանական-հոլանդական նավթագազային Shell միջազգային ընկերությունը հաստատել է 2023 թվականի մարտին Հայաստանում բենզալցակայանների ցանցի գործարկումը։
Բենզինն ամբողջությամբ ներկրվելու է Հունաստանից։ Shell-ը բրիտանական նավթագազային միջազգային ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում: Shell-ը հանրային սահմանափակ ընկերություն է, որն առաջնային ցուցակում է Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE) և երկրորդական` Ամստերդամի Euronext-ում և Նյու Յորքի ֆոնդային բորսայում:
Big Oil-ի հիմնական բաղադրիչը՝ Shell-ը, եկամտով աշխարհում երկրորդ խոշորագույն ներդրողներին պատկանող նավթագազային ընկերությունն է (ExxonMobil-ից հետո):
Հետևեք մեզ նաև Telegram-ում