Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները․Financial Times
Նմանատիպ
Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանի հարևան երկրներ արտահանման աճը՝ պատժամիջոցները շրջանցելու կասկածների պատճառով։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում ասել է պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Սալիվանը։
Նրա խոսքով՝ դեպի այդ երկրներ արտահանման սրընթաց աճը Եվրամիությունում կասկածներ է առաջացնում, որ արտահանվող ապրանքները կարող են ուղարկվել Ռուսաստան։
«Մենք նկատում ենք ԵՄ-ից դեպի Ռուսաստան առևտրային հոսքերի մեծ անկում եւ այլ՝ երրորդ երկրների, հատկապես Ռուսաստանին մոտ գտնվողների հետ, անսովոր աճ», – ասել է Սալիվանը:
Ընդ որում, հատուկ ներկայացուցիչը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ Ըստ FT-ի՝ խոսքը Հայաստանի, Ղրղզստանի և Թուրքիայի մասին է։
Սալիվանի խոսքով՝ ԵՄ-ն փետրվարի 23-ին նախատեսում է գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ քննարկել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների հնարավոր շրջանցումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում