Mercedes-ն ու Google-ը կհամագործակցեն
Նմանատիպ
Mercedes-Benz-ը հայտարարել է Google-ի հետ տեխնոլոգիական ոլորտում նոր համագործակցության մասին, որի շնորհիվ Mercedes-ի մեքենաները կհամալրվեն «սուպերհամակարգիչներով» և ավտոմատ վարման սենսորներով։ Ներդրումները թույլ կտան կատարելագործել Mercedes-ի մեքենաների ինքնակառավարման համակարգերն ու ընդհանուր աշխատանքը։
Այդպիսով Mercedes-Benz-ը կփորձի «խելացի» մեքենաների շրջանակում մրցակցել Tesla-ի հետ։
«Google-ի հետ համագործակցությունը Mercedes-ին թույլ կտա երթևեկության ընթացքում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություններ, որոնք ավտոմատորեն կվերահասցեավորվեն մեքենաներում: Վարորդները նաև կկարողանան YouTube-ը դիտել մեքենայի ժամանցի համակարգով, երբ մեքենան գտնվում է ինքնավար վարման ռեժիմում։ Սա թույլ է կտա վարորդներին «աչքերը հեռացնել» ղեկից այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտության չկա անձամբ վերսկսել մեքենայի կառավարումը»,- նշել է Mercedes-Benz-ը։
Այլ ավտոարտադրողներ, ինչպիսիք են General Motors-ը, Renault-ը Nissan-ը և Ford-ը, իրենց մեքենաներում ևս ներդրել են Google-ի ծառայությունների ամբողջական փաթեթ՝ առաջարկելով այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Google Maps-ը, Google Assistant-ը և այլ հավելվածներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում