Եվրահանձնաժողովի կորպորատիվ հեռախոսներից կհեռացվեն TikTok հավելվածները
23/02/2023 18:46
Նմանատիպ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) իր աշխատակիցներին խնդրել է կորպորատիվ հեռախոսներից հեռացնել չինական սոցիալական ցանցի TikTok հավելվածը։ Այս մասին հինգշաբթի հաղորդել Է EURACTIV-ի բրյուսելյան հրատարակությունը՝ վկայակոչելով եվրոպական աղբյուրներին:
Նրանց տվյալներով՝ այս որոշումը պայմանավորված է Եվրահանձնաժողովի կողմից կիբերանվտանգության հետ կապված միջոցների ընդունման հետ։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ-ն կարող է խստացնել TikTok սոցիալական ցանցի վերաբերյալ կանոնները, քանի որ դրա ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է թվային ծառայությունների եվրոպական ակտով սահմանված շեմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում