Բիլ Գեյթսը գնել է «Heineken»-ի գրեթե 1 միլիարդ դոլարի բաժնետոմս
24/02/2023 09:35
Նմանատիպ
Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը գնել է հոլանդական «Heineken»-ի շուրջ 1 միլիարդ դոլարի բաժնետոմս, չնայած հայտարարել է, որ գարեջրի մեծ սիրահար չէ։
Նիդեռլանդների ֆինանսական շուկաների վերահսկողության վարչությունը հայտարարել է, որ բաժնետոմսերը ձեռք են բերվել փետրվարի 17-ին՝ մեքսիկական FEMSA մանրածախ առևտրային ընկերությունից։
Խոշոր ներդրման միջոցով Գեյթսն այժմ տիրապետում է «Heineken»-ի 10,8 միլիոն բաժնետոմսի, որոնք կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 3,76%-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում