Լաչինի միջանցքի բացվելու մասին լուրերը կեղծ են
25/02/2023 15:33
Նմանատիպ
Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը․
«Սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:
Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը»,-ասվում է շտաբի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում