Ալեքսիս Օհանյանի կրիպտոներդրումը 584,000% շահույթ է ապահովել
Նմանատիպ
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր հայազգի Ալեքսիս Օհանյանի կրիպտոներդրումային գործարքներից մեկը հսկայական շահույթ է ապահովել։
2014թ.-ին Օհանյանը 15,000 դոլար է ներդրել 50 հազար Ethereum ձեռք բերելու համար։ 2023թ. փետրվարի 22-ի դրությամբ Ethereum-ի փոխարժեքը կազմել է 1,646 հազար դոլար, ինչն էլ Օհանյանի ներդրման ծավալը դարձնում է 82.3 մլն դոլար։ Սա նշանակում է, որ նշված գործարքի շրջանակներում Օհանյանի շահույթն այս պահի դրությամբ կազմում է 548,566%։
Օհանյանը նշել է, որ ապակենտրոնացված ֆինանսների և արժույթների տեխնոլոգիաներն իրեն անչափ հոգեհարազատ են։ Նա նշել է, որ 20-րդ դարի սկզբում նրա ընտանիքն իր վրա է կրել թուրքական կառավարության ցեղասպանական քաղաքականության հետքը և կորցրել է իր ամբողջ ունեցվածքը՝ ստիպված արտագաղթելով ԱՄՆ։
«Եթե մարդկանց հիշողության մեջ կա այն, որ կարող են պետության կողմից ենթարկվել բռնաճնշումների, ապա նրանց համար պետության կողմից չվերահսկվող ֆինանսական միջոցների օգտագործումն ու պահպանումն անչափ գրավիչ է դառնում», – ասում է Օհանյանը։
Թողնելով Reddit-ը Օհանյանը ստեղծել է վենչուրային ընկերություն, որը ներդրումներ է կատարել 29 բլոքչեյն ստարտափում, իսկ 2022թ.-ին 500 մլն դոլար է ներգրավել կրիպտո նախագծերի ֆինանսավորման համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում