Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական բանակցությունների․ Ռուբեն Վարդանյան

Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական բանակցությունների․ Ռուբեն Վարդանյան

Համոզված եմ, որ Արցախի ղեկավարության մեջ չկան մարդիկ, ովքեր կցանկանային հանձնել Արցախը, բայց և խորապես համոզված եմ, որ, ցավոք սրտի, Արցախի ղեկավարությունը չի հասկանում՝ ինչ է նշանակում պայքարել, չկա 24/7 պայքարելու պատրաստակամություն, չկա պատասխանատվություն ստանձնելու և շատ դժվար որոշումներ կայացնելու պատրաստակամություն։

Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Սա ռազմական դրություն է, գրաքննություն է, շատ գործողությունների սահմանափակում է: Եթե խոսենք Արայիկ Վլադիմիրովիչի հետ մեր հակասություների մասին, ես այս իրավիճակին նայեցի որպես արտակարգ իրավիճակ, նա ավելի շատ իրավիճակը դիտարկում է սովորական կյանք՝ քիչ թե շատ կրիտիկական վիճակում: Նրա համար կարևոր են քաղաքական դասավորությունները, ինձ համար շատ պարզ էր՝ ունենք ծայրահեղ իրավիճակ և շատ քիչ հնարավորություններ փրկվելու, որպեսզի կարողանանք հաղթել, պետք է համախմբել և կենտրոնացնել բոլոր ուժերը: Ես արտակարգ դրության մեջ եմ եղել, ղեկավարության մի մասը, այդ թվում՝ նախագահը ապրել է մի իրավիճակում, երբ համարել է, այո, վատ վիճակ է, բայց դա այնքան էլ այնպես չէ, ես մի փոքր չափազանցնում եմ։

Ես ապրում եմ Սարդարապատի մոդելով, նա (Արայիկ Հարությունյանը- խմբ.) քաղաքական բանակցությունների»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում